Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
04/11/2021
share

Հայաստանի մարող գյուղերը․ Տորունիք

   Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի Տորունիքի բնակիչ Արա Ստեփանյանը ահազանգում է գյուղի դպրոցի անմխիթար վիճակի մասին։ Երկհարկանի շենքի առաջին հարկը լիովին ավերված է, քարուքանդ վիճակում են պատերն ու հատակը։ Կիսավեր է նաև երկրորդ հարկը, սանհանգույցը։
Բնակիչը նշում է, որ գյուղի նկատմամաբ պետական ուշադրություն չկա, մարդիկ հետզհետե հեռանում են։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2011 թվականին կատարած մարդահամարի տվյալների՝ գյուղի բնակչությունը կազմում է 138 մարդ, 2001 թվականի մարդահամարի (181) տվյալների համեմատ 43-ով պակաս։
Այժմ արդեն գյուղում 22 ընտանիք է ապրում, մի քանի ընտանիք էլ միայն ամռանն են այցելում։
2020թ․ հունվարի 1-ի դրությամբ  հաշվառված է 106 բնակիչ։
   Գյուղում ընդամենը 8 աշակերտ կա։ Հիմնական կրթությունն ավարտելուց հետո աշակերտների մի մասը հարևան Դաստակերտ են գնում կամ Սիսիան։ Լինում են դեպքեր, երբ տեղափոխվում են Երևան՝ կրթությունը շարունակելու քոլեջներում։ Արան ասում է, այս պայմաններում դժվար է մարդկանց համոզել՝ չլքել գյուղը։

4

facebook sharing button facebook